Լա Մանշում կործանված ինքնաթիռի մնացորդներում գտնվել է«Քարդիֆ»-ի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի դիակը:
Էմիլիանո Սալան «Նանտ»-ից տեղափոխվել էր «Քարդիֆ»: Ուելս թռչող նրա ինքնաթիռը կործանվել էր հունվարի 21-ին:
Օրեր առաջ Ֆուտբոլիստի ընտանիքի անդամներին արդեն հայտնվել էր, որ ինքնաթիռի մնացորդները հայտնաբերվել են: Դրանք գտնվել են փետրվարի 3-ին` կործանման վայրում` Լա Մանշում: Մոտ 1700 քմ տարածքում որոնողական աշխատանքները մինչ այդ արդյունք չէին տվել: