Henaran.am Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ կինոռեժիսոր Արշակ Զաքարյանն ասաց, որ ընդդեմ թուրքական ապրանքների օգտագործման «Բոյկոտ» վերնագրով հոլովակ է նկարահանել:
Հոլովակի նպատակը եղել է տեղական արտադրությունը խթանելը, որպեսզի ձեռնարկատերերը չվախենան արտադրել, որ այստեղ արտադրեն եւ չգնան ուրիշ երկիր, այնտեղից ապրանքներ բերեն:
«Ճիշտ է, բողոք առաջացավ նաեւ թուրքերի կողմից, նրանք նույնիսկ բողոք ներկայացրեցին Youtube-ում, բայց այն փակվեց: Բողոքողները Հայաստանում ավելի շատ էին, նրանք թուրքական ապրանք բերողներն էին»,– ասաց ռեժիսորը:
Նա նշեց, որ ինքը դեմ է հենց Թուրքիայից բերված ապրանքներին: «Վերջերս դուրս եկած հրամանի մասին, թե Թուրքիայից սննդամթերք պետք է ներկրվի Հայաստան, ես կրկին ունեմ իմ կարծիքը: Բոլորս էլ գիտենք, թե ինչ թույնի տեսակներ կան, որոնք կարող են երկարաժամկետ լինել եւ ուշ արտահայտվել: Ցանկացած սննդամթերքի մեջ կարող են հիվանդության հարուցիչներ լինեն»,- ասաց նա։