ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ: Քննարկմանը ներկա էին ՊԵԿ-ի եւ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարարությունը կառավարությանն առաջարկել է դեկտեմբերի 31-ից հետո կրկին երկարաձգել թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների՝ Հայաստան ներկրման արգելքի գործողության ժամկետը։
Թունյանը 1in.am-ին տված հարցազրույցում նշել է, թե Էկոնոմիկայի նախարարությունը չունի վերլուծություն` թուրքական ապրանքների արգելքի ազդեցության մասին։ Բացի այդ, ՔՊ-ական պատգամավորը ուշագրավ հայտարարություն է արել։ Նրա խոսքով՝ այդ արգելքը պայմանավորված էր ոչ թե տնտեսական, այլ քաղաքական գործոնով` ժեստ` ի պատասխան Թուրքիայի վարքագծի։ Կարճ ասած` Բաբկեն Թունյանը դեմ է Էկոնոմիկայի նախարարության առաջարկին։
Ուշագրավն այն է, որ ընդամենը մեկ տարի առաջ Թունյանը չէր պահանջում ներկայացնել հիմնավորումներ, թե ինչու է անհրաժեշտ արգելել թուրքական ապրանքների հոսքը Հայաստան: Ավելին` նա բավականին ուշագրավ գրառումներ էր անում, որոնք հենց հակառակի մասին են խոսում:
Դիցուք՝
Ահա ևս մեկ վկայություն՝
Ահա ևս մեկը՝
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է ստացվում, որ ընդամենը մեկ տարի անց Թունյանը դարձել է թուրքական ապրանքների ներկրումը թույլատրելու լոբբինգի առաջամարտիկ...