Մոտակա 20 տարիների ընթացքում Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին նպատակ ունի առաջադրվել նախագահի պաշտոնում:
Ժիրինովսկին նպատակ ունի բազմիցս առաջադրվել Ռուսաստանի նախագահի պաշտոնում: Նա առաջադրելու է իր թեկնածությունը 2018թ-ին և դրան հաջորդող ընտրություններում:
«Ես 5 անգամ եղել եմ նախագահի թեկնածու: 2018թ-ին ես 6-րդ անգամ, իսկ 2024թ-ին 7-րդ անգամ եմ առաջադրվելու»,- հայտարարել է Ժիրինովսկին:
Ընդ որում, կուսակցության ղեկավարը չի թաքցնում, որ 2018թ-ին կլրանա նրա 71-ամյակը: Ըստ Ժիրինովսկու՝ վերջին անգամ նա կգնա նախագահական ընտրությունների 2036թ-ին, երբ կլրանա նրա 90-ամյակը, քանի որ ցանկանում է հավատարիմ լինել իր ընտրողներին: