ԳԱԼԱ Հանրապետության հրապարակում, որտեղ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի համար նստացույց են անում ազատամարտիկները, նրանց հետ էր նաև հետախույզ վետերանների միավորման վարչության անդամ Արթուր Բունիաթյանը: Վերջինս նախ նշել է, որ շատ է ցավում, որ մամուլի ներկայացուցիչներից շատ քչերն են գնում հրապարակ:

 

Այնուհետև նա նշել է, որ այսօր արդեն գնահատական տալու ժամանակն է իշխանությունների ձեռնարկած քայլերի մասին:

 

«Ես իմ կարծիքն եմ ասում հիմա և որպես հետախույզ վետերանների միավորման վարչության անդամ՝ կոնկրետ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ կատարված ոտնձգությունը ես որակում եմ որպես ծանր հանցագործություն, ինչո՞ւ ծանր՝ դա 132-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերն են, անձի առևանգում՝ շահադիտական կամ այլ նպատակներով: Նրան անազատության մեջ պահելու ոչ մի հիմք այսօր ներկայացված չի, դա իլյուզիա է, վերացական խոսակցություն է: Ես կարծում եմ այդպես է, ու եթե կատարվել է հինգ կամ տասը տարի առաջ, ինչո՞ւ ես դու, պարոն օրենք, պարտակել նմանատիպ հանցագործությունը, ինչո՞ւ հասարակությունը ժամանակին չի իմացել այդ մասին:

 


 Լիլիթ Թադևոսյան

 

 

Մանրամասները՝  այստեղ