ԳԱԼԱ «Մաքսային միությունը առևտրական տնտեսական բնույթի միություն է, որին միանալու իր կամքն է արտահայտել Հայաստանը, իսկ ԵՄ ասոցացումը... ուղղակի ասոցացման հետ նաև կա համապարփակ առևտրի, ազատ գոտու տնտեսական քաղաքականությունը, այդ բացառում եմ, որ հնարավոր լինի Հայաստանի համար: Որովհետև իրար հակասում են, բայց ասոցացումը առանց այդ տնտեսական կոմպոնենտի կարծում եմ հնարավոր կլինի Հայաստանի մասնակցությունը: Բայց ասեմ, որ իրարամերժ են, մեկը մյուսին բացառում են, բնականաբար չի լինի երկուսն էլ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Արման Սահակյանը՝ պատասխանելով այն հարցադրմանը, թե իշխանությունները ինչ տրամաբանությամբ են շարունակում պնդել միություններին անդամագրվելու «և...և» տարբերակի մասին, այն պեպքում, երբ եվրոպական կողմը բացահայտ մերժում է նման մոտեցումը՝ կոչ անելով կողմնորոշվել՝ «կամ...կամ»:

 

 

«Ես իմ հայացքներով ավելի շատ Մաքսային միության կողմնակից եմ, մեծ որոշում է կայացվել Հայաստանի ապագայի համար: Այո, կարևոր է և շատ ցանկալի է, որ ասոցացումն լինի, բայց ցավոք ամբողջությամբ հնարավոր չէ... մենք պետք է ձգտենք Եվրոպային, ուսանենք, ընդօրինակենք իրենց երկրի կառավարման փորձը:



 Քրիստինա Մկրտչյան

 

 

Մանրամասները՝ այստեղ