«Արցախ» մամուլի ակումբի ղեկավար Արման Սարգսյանը MediaMall.am-ի հետ զրույցում նշեց, որ մի խումբ երիտասարդների հետ պատրաստվում են հիմնել ՀՀ նախագահին կից երիտասարդական հարցերով խորհուրդ: Այդ նպատակը իրականություն դարձնելու համար երիտասարդները պատրաստվում են հավաքվել նախագահականի դիմաց:

 

Նախաձեռնող խմբի ղեկավար Արման Սարգսյանը նշեց նաև, որ հավաքի նպատակը երիտասարդության խնդիրներին երկրի ղեկավարի ուշադրությունը հրավիրելն է: