ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի սրճարաններից մեկում մի խումբ զինված կովկասցիների միջև զանգվածային ծեծկռտուք է սկսվել, որը վերածվել է հրաձգության. գրում է РИА «Новости»-ն' հղում կատարելով ՌԴ ՆԳՆ-ին:

 

«Ադրբեջանի քաղաքացիներ հանդիսացող սրճարանի 8 հաճախորդների միջև ընդհարում է տեղի ունեցել, որն ավարտվել է տրավմատիկ զենքի կիրառմամբ: Վեճի 2 անդամներին բժշկական օգնություն է ցուցաբերվել, մնացած մասնակիցները ձերբակալվել են»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ:

 

Նշենք, որ Պետերբուրգում ազգային փոքրամասնությունների կողմից սա արդեն 2-րդ զինված ընդհարումն է վերջին օրերի ընթացքում: Շաբաթ օրը տեղի էր ունեցել ևս մեկ զինված բախում, որն ավարտվել էր հրաձգությամբ: Միջադեպի կադրերը տեղակայվել էին համացանցում' առաջ բերելով ազգայնականների դժգոհ արձագանքը: Պետերբուրգցի մի խումբ ազգայնականներ տարերային ցույց էին կազմակերպել' ընդդեմ էթնիկ խմբերի կողմից կատարվող հանցագործությունների: