Այսօր ՀԱԿ անդամ Կարեն Թովմասյանը տարածել էր մի տեղեկատվություն, ըստ որի' առաջիկայում Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հրաժարականի դիմում է ներկայացնելու: Ըստ իր ունեցած տեղեկությունների' հրաժարականի պատճառը Հրայր Թովմասյանի հրապարակային անհամաձայնությունն է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Սերժ Սարգսյանի որոշմանը:

 

Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը հերքեց տարածված տեղեկատվությունը.

 

«Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հրապարակային որևէ ելույթ կամ կարծիք չի հայտնել նշված թեմայի վերաբերյալ։ Նա աշխատում է, շարունակում է աշխատել, և շարունակելու է աշխատել, նման մտադրություն չունի նախարարը»: