Շուրջ երկու ամիս է, ինչ Ազատության հրապարակում հավաքված ազատամարտիկները հայտարարել են երկրում ողջ ժողովրդի մոբիլիզացիա անցկացնելու վճռականության մասին' դեպի անդունդ օր օրի ավելի ու ավելի ծանրացող ընթացքը խափանելու նպատակով: Առաջին իսկ օրվանից այս քայքայիչ գործընթացների ետևում կանգնած կողոպուտի և թալանի համակարգը փորձում է խափանել ժողովրդի համախմբման գործընթացը, վարկաբեկել, արժեզրկել ազատամարտիկների միասնական պայքարը:
Շրջանառության մեջ էր դրվել մի վարկած, համաձայն որի ազատամարտիկների բոլոր գործողությունները թելադրված են զուտ սեփական սոցիալական խնդիրները լուծելու, վիճակը բարելավելու մղումով: Շատ ցավալի է, որ այս գործընթացին մասնակից դարձավ նաև Պաշտպանության նախարարությունը, որը հնարավոր պատերազմից խուսափելու, ցանկացած թշնամու արժանի հակահարված տալու նպատակով պետք է ոչ միայն ողջուներ ազատամարտիկների այս նախաձեռնությունը, այլև հիմնական աջակիցը դառնար: Փոխարենը՝ խարդավանքների ճանապարհով, Կառավարության հայտնի շրջանակների հետ միասին, մի քանի ազատամարտիկների մոլորեցնելով, ներգրավեցին նրանց այդ ամոթալի սոցիալական խնդիրներով ճամարտակությունների շրջանակ, անվանարկեցին ազատամարտիկի բարձր կոչումը, և այս ամենը մեկ նպատակով՝ խափանել երկրում կուտակված կեղտերը մաքրող նոր ալիքը Հայաստանում:
Մի քանի օր է, որ այս խայտառակ գործառույթները թևակոխել են նոր փուլ և ընդվզած ազատամարտիկների անունը փորձում են կապել ինչ-ինչ խարդախությունների հետ: Դաշտային հրամանատարների խորհուրդը խստագույնս դատապարտում է իշխանական շրջանակների սույն արատավոր գործելաոճը, գնահատում է այն որպես քայքայիչ գործունեություն' ուղղված Հայաստանի, նրա ժողովրդի և այդ ժողովրդի ոգու բարձրագույն դրսևորումներից մեկը հանդիսացող Ազատամարտի դեմ, կոչ անում հայ մարդկանց հեռու մնալ այդ սադրանքներից և հավաստիացնում, որ բոլոր հիմնական հեղինակները պարտադիր պատասխան են տալու իրենց քայլերի համար:
Ազատամարտի ռազմադաշտային հրամանատարների խորհրդի հայտարարությունը
23:27 - 23.Սեպտեմբեր.2013
Առաջարկում ենք նաև
26/09/13 15:25
Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը հանդիպել են Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամների հետ
26/08/22 16:05
ԵԱՏՄ-ի վարչապետները 10 փաստաթուղթ են ստորագրել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում
05/04/21 16:40
«Գործարար կապերի խորհրդի» հայտարարությունը
13/04/20 18:41
Ucom-ը կշարունակի իր բնականոն աշխատանքը. ընկերության կառավարման խորհրդի հայտարարությունը
23/02/18 11:37
Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը Պոլսո Հայոց Պատրիարքի ընտրությունների վերաբերյալ
23/05/15 21:01
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Պալմիրայի զավթման վերաբերյալ տարածած հայտարարությունը պարադոքսալ է
25/11/14 23:45
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը շրջանառվել է որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ
17/07/14 13:30
Պորոշենկոն ողջունել է Ուկրաինայի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի ամփոփիչ հայտարարությունը
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան