Պյոտր Պորոշենկոն ողջունել է Ուկրաինայի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի ամփոփիչ կոմյունիկեն և այն համարել Ուկրաինայի անկախության և միասնականության աջակցման առաջնային քայլ: Այս մասին հայտնում է ria.ru-ն։
«ԵԽ-ն կարևոր քայլ է կատարել Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անկախության աջակցման ուղղությամբ: Մեր փոխհամագործակցությունն ու երկխոսությունն արդյունք է տվել»,- գրել է Պորոշենկոն իր Facebook-յան էջում:
Ուկրաինայի հարցով ԵՄ-ի ընդունած ամփոփիչ հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ ԵՄ պետությունների առաջնորդները Եվրահանձնաժողովին խնդրել են վերանայել և դադարեցնել Ռուսաստանի հետ համագործակցության մի շարք ծրագրեր: