Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը կոչ է արել Ուկրաինայի անցումային կառավարությանը շուտափույթ իրավական բարեփոխումներ իրականացնել, ինչպես նաեւ բացահայտել երկրում անկարգությունների ժամանակ տեղի ունեցած սպանությունները: Ինչպես հաղորդում է ria.ru-ն, այս մասին հայտարարել է Deutsche Welle մեդիա-ընկերությունը: «Այդ սպանությունները պետք է անհապաղ կհետաքննվեն' հետագա շահարկումներից խուսափելու համար»,- նշված է հայտարարության մեջ:
Եվրոպայի խորհրդի ղեկավարը կոչ է արել նաեւ բարեփոխումներ իրականացնել երկրի արդարադատության եւ ընտրական իրավունքի ոլորտներում:
Գլխավոր քարտուղարն անդրադարձել է Նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ ընդդիմության միջեւ Գերմանիայի, Լեհաստանի եւ Ֆրանսիայի նախարարարների միջնորդությամբ կայացած համաձայնությանը: Այդ փաստաթղթով կողմերը պայմանավորվել էին ապահովել երկրում փոքրամասնությունների պաշտպանությունը, ինչպես նաեւ Ուկրաինայի անցումային կառավարությունում ապահովել երկրի բոլոր կուսակցությունների եւ մարզերի մասնակցությունը, որը ներկյաումս չի արվում:
Յագլանդը մտահոգություն է հայտնել, նշելով, որ ստորագրված պարտավորությունների հետագա ձգձգումը կբերի երկրի ապակայունացմանը:
Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը սկսվել է 2013 թվականի նոյեմբերին: Փետրվարի 22-ին երկրում տեղի է ունեցել իշխանափոխություն: