Նայրոբիում առևտրի կենտրոնում գերի վերցված բոլոր պատանդներն ազատ են արձակվել. սեպտեմբերի 24-ի գիշերը հայտարարել է Քենիայի ՆԳ նախարարը. տեղեկացնում է Agence France-Presse-ը: Հատուկ նշանակության ջոկատի գործողությունները ավարտին են մոտենում, ասել է նախարարը:

 

Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Նայրոբիում պատանդ էին վերցվել Westgate առևտրի կենտրոնի տասնյակ հաճախորդներ, որոնց թվում' նաև օտարերկրացիներ: Համաձայն պաշտոնական հայտարարությունների' ահաբեկիչների հարձակման արդյունքում զոհվել է 62 մարդ, շուրջ 200-ը վիրավոր է:

 

Իսկ ինչպես հաղորդում է The Washington Post-ը' հղում կատարելով Քենիայի ՆԳ նախարար Ամին Մուհամմեդի հայտարարությանը, առևտրի կենտրոնը գրաված գրոհայինների թվում եղել է նաև երկու կամ երեք ԱՄՆ-ի քաղաքացի: Համաձայն նախարարի խոսքերի' ԱՄՆ-ի քաղաքացիներ հանդիսացող ահաբեկիչները 18-19 տարեկան երտասարդներ են եղել, որոնք արմատներով ծագում են Սոմալիից և արաբական աշխարհի այլ երկներից:

 

ԱՄՆ-ի պետքարտուղարությունն իր հերթին հայտարարել է, որ դեռևս տեղեկություններ չունի Նայրոբիի ահաբեկչության մեջ ամերիկացիների ունեցած մասնակցության մասին: