Հուլիսի 29-ի երեկոյան ոստիկանության կողմից Գյումրու «Կումայրի» ու «Մուշի» բաժիններ բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել:

 

Սկսած 23:30-ից «Կումայրի» բաժնից ազատ են արձակվել քաղաքացիներ Ղարիբ Հարությունյանը, Արմեն Ներսիսյանը, Գագո Ներսիսյանը, Տիգրան Պետրոսյանը, իսկ «Մուշի» բաժնից՝ քաղաքացիներ Կարեն Ավագյանը, Սերյան Մարտիրոսյանը, Սևակ Խաչատրյանը, Եղիշե Շարյանը, Վարդան Եղիազարյանը, Հայկ Խառատյանը:

 

Հուլիսի 29-ին երեկոյան հերթական հավաքի ժամանակ Գյումրու «Մուշ» ու «Կումայրի» բաժիններ էին բերման ենթարկվել մի շարք քաղաքացիներ:

 

Հավաքի մասնակիցները փակել էին Սայաթ-Նովա փողոցը, ինչի հետևանքով ոստիկանությունը դիմել էր գործողությունների և բերման ենթարկել նշված քաղաքացիներին:

 

Արմենուհի Մխոյան