Գյումրիում հուլիսի 17-ին բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել: Ոստիկանության Գյումրու «Կումայրի» բաժին բերման էին ենթարկվել ժուռնալիսնտերի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը, Սևակ Խաչատրյանը:
Ավելի ուշ բերման էին ենթարկվել նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ Եղիշե Շարյանը, իսկ Ոստիկանության «Մուշի» բաժին՝ դասախոս Արմեն Ներսիսյանը և ՀԱԿ անդամ Սերիկ Տոնոյանը:
Նրանցից շատերը Ոստիկանությունում են պահվել մոտ 10 ժամ: Ամենաուշը՝ երեկոյան 22:45-ի սահամաններում, ազատ են արձակվել Արմեն Ներսիսյանը և Սերիկ Տոնոյանը: Գյումրիի ոստիկանության բաժիններում խիստ հսկողություն է սահմանված:
Արմենուհի Մխոյան