Զինված խումբը, որը մի քանի տասնյակ մարդու էր պատանդ վերցրել Մալիի Radisson հյուրանոցում, այլևս ոչ ոքի բռնի չի պահում: Այս մասին հայտնել է ֆրանսիական France 2 հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով Մալիի անվտանգության հարցերով նախարարին:

 

 

ԶԼՄ-ների տվյալներով' հատուկ գործողության ընթացքում հյուրանոցում հայտնաբերվել է 18 մարդու մարմին: Ինտերֆաքսը տեղեկացնում է, որ գործողությանը ներգրավված են Մալիի և Ֆրանսիայի հատուկ ուժերը:

 

 

Ուրբաթ օրը երկու ջիհադիստներ պատանդ էին վերցրել Ֆրանսիայի նախկին գաղութ Մալիի Բամակո մայրաքաղաքի Radisson Blu հյուրանոցում գտնվող մարդկանց: Հաղորդվում է, որ հյուրանոցում եղել է շուրջ 170 պատանդ: