Ինչպես հայտնի է դարձել PrimeCrime-ին, Ֆյազինոյում Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության աշխատակիցները՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժի կիրառման մեղադրանքով ձերբակալել են Աբխազիայի 40-ամյա քաղաքացի Գոչա Չխվիրկիային, քրեական աշխարհում առավել հայտնի Գոչա Սուխումսկի մականունով:

 

Ոստիկաններն օգոստոսի 24-ին Գոչա Չխվիրկիային հայտնաբերել են բնակարանային գողություն իրականացնելու պահին: Փորձելով թաքնվել հանցագործության վայրից' Գոչան «Դեու Նեքսիա» ավտոմեքենայով տարածքում գտնվող ոստիկաններից մեկին վրաերթի է ենթարկել:

 

Մինչ ոստիկանները հետաքրքրվել են իրենց կոլեգայի առողջությամբ, չարագործին հաջողվել է չքվել: Փախուստի դիմած քաղաքացուն գտնելը ոստիկանների համար պատվի հարց է դարձել. երեք շաբաթ անց Չխվիրկիան ձերբակալվել է:

 

PrimeCrime-ի ունեցած տեղեկություններով՝ Սուխումի՝ նախկինում բազմիցս դատապարտված քաղաքացի Գոչա Չխվիրկան թագադրվել է 1999 թվականին: 2002 թվականին նա Մոսկվայի Գոլովինյան դատարանում թմրամիջոցներ պահելու համար դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:

 

Նա պատիժը կրել «օրենքով գողերի» համար նախատեսված «ամենաանհարմար»՝ վայրում՝ Օմսկում, որտեղից դուրս գալուց հետո հազվադեպ է լինում, որ գողի հեղինակություն չվնասվի: Այս առումով Գոչան բացառություն չէր: 2003 թվականին նա ճնշումների տակ գրավոր կերպով հրաժարվել է գողական ավանդույթներից:

 

2004 թվականից (երբ Գոչան ազատ է արձակվել) 3 տարի անց Գոչա Չխվիրկիան նորից ձերբակալվել է Մերձմոսկովայի Շելկովյան շրջանում: Այս անգամ դատարանը նրան դատապարտել էր 6 տարվա ազատազրկման: Կրելով իր պատիժը՝ Գոչան բանտից դուրս է: Այժմ, երբ նրա մեղքն ապացուցվի, նրան կդատապարտեն ևս 5 տարվա ազատազրկման: