Ճապոնիայում եկող շաբաթ կբացվի աշխարհում առաջին փչովի համերգասրահը, որը նախատեսված է երկրի՝ 2011թ. հզոր երկրաշարժի ու փոթորկի հետևանքով քարուքանդ եղած հյուսիսարևելյան հատվածներում համերգներ կազմակերպելու համար։
Ինչպես նշում է The Telegraph-ը, արտառոց համերգասրահը կոչվում է Ark Nova. դրա հեղինակներն են Անիշ Կապուրը և Արատա Իսոձակին, որոնց խոսքերով՝ սրահում հնարավոր է համաշխարհային մակարդակի համերգներ կազմակերպել։
Ark Nova-ն ունի 30 մ լայնություն և 36 մ բարձրություն։ Համերգասրահի բացումը տեղի կունենա ծովափնյա Մացուշիմա քաղաքում։