Ճապոնիայում սկսվել են Toyota Motor Corp. ընկերության՝ ջրածնային շարժիչով աշխարհում առաջին սերիական ավտոմոբիլի՝ Mirai («Ապագա») սեդանի վաճառքները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Մինչեւ 2015 թվականի վերջը Ճապոնիայի ավտոկոնցեռնը պլանավորել Է թողարկել վառելիքային տարրերով 700 ավտոմեքենա, որոնցում շարժիչի համար ԷլեկտրաԷներգիան արտադրվում Է մթնոլորտի թթվածնի հետ բաքի ջրածնի միացման հաշվին: Դրանցից 400-ը պետք Է ստացվեն ներքին շուկայում, 200-ն՝ ԱՄՆ-ում եւ 100-ը՝ Արեւմտյան Եվրոպայի երկրներում:

 

Ճապոնիայում նոր մոդելի նկատմամբ մեծ հետաքրքրության կապակցությամբ Mirai-ի նախնական պատվերների քանակն արդեն գերազանցել Է երկրի ներսում վաճառքների պլանը: Այս առնչությամբ Toyota-ն հայտարարել Է, որ մինչեւ հաջորդ տարվա վերջը 20 միլիարդ իեն (շուրջ 162 միլիոն դոլար) Է ներդնում ջրածնային շարժիչներով ավտոմոբիլների արտադրության զարգացման բնագավառում՝ եռապատիկ ավելացնելով Mirai սեդանների թողարկումը (տարեկան մինչեւ 2,1 հազար):

 

Ընդամենը մինչեւ 2017 թվականի վերջն ավտոկոնցեռնը մտադիր Է Միացյալ Նահանգներին մատակարարել ավելի քան 3 հազար Mirai սեդան: Ջրածնով ավտոմեքենաների արտադրության զգալի ավելացումը (տարեկան մինչեւ 50 հազար) ձեռք կբերվի 2020 թվականին, երբ Տոկիոյում տեղի կունենան ամառային Օլիմպիական խաղերը: Դրանք, տեղական իշխանությունների կարծիքով՝ պետք Է մեծ քայլ դառնան ոչ միայն ավտոմոբիլաշինության, այլեւ Էներգետիկայի բնագավառում ջրածնի օգտագործման ընդլայնման ճանապարհին:

 

Իսկ 2030 թվականին արդեն Ճապոնիայում վաճառված յուրաքանչյուր տասներորդ ավտոմոբիլը կլինի վառելիքային տարրերով, ինչը Deloitte Tohmatsu Consulting Co. խորհրդատվական ընկերության կանխատեսմամբ՝ Ճապոնիայի տնտեսությանը կբերի լրացուցիչ 4,4 տրիլիոն իեն (շուրջ 36,9 միլիարդ դոլար):

 

Ճապոնիայում Mirai նոր սեդանի արժեքը կազմում Է 7,23 միլիոն իեն (60,7 հազար դոլար), ըստ որում կառավարությունը 17 հազար դոլարի չափով լրահատկացում կտրամադրի երկրում նման մեքենաների յուրաքանչյուր գնորդի: Բացի դրանից, տերերին առաջարկվում Է շուրջօրյա անվճար օգնություն ճանապարհին, ինչպես նաեւ Էլեկտրաշարժիչի եւ վառելիքային շարժիչների ութամյա երաշխիք:

 

Mirai-ի շարժիչի աշխատանքի միակ արգասիքը ջուրն Է, ոչ մի կարգի վնասակար նյութեր մթնոլորտ չեն արտանետվում: Մեկ բաք ջրածնային վառելիքը բավական Է մոտավորապես 650 կիլոմետր ճանապարհ անցնելու համար, իսկ դրա լրիվ լցավորման համար անհրաժեշտ Է շուրջ երեք րոպե, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: