Nikola Motor Company ամերիկյան ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին էլեկտրաբեռնատարը, որը լիցքավորման համար օգտագործում է ջրածնային վառելիք: Այդ մասին հաղորդվում է արտադրողի կայքում:
Մոդելն ստացել է Nikola One անվանումը: Այն ամբողջովին էլեկտրական բեռնատար է, որն աշխատում է լիթիումաիոնային մարտկոցներով: Շարժման ընթացքում դրանք լիցքավորվում են ջրածնային վառելիքային տարրերից:
Nikola One-ն նախատեսված է հեռավոր ուղեւորությունների համար: Ընթացքի պաշարը կազմում է 1287-ից մինչեւ 1931 կիլոմետր, իսկ հզորությունը՝ 1000 ձիաուժ: Բեռնատարն ունի վեց անիվ, իսկ նրա քաշը՝ կախված կոմպլեկտացիայից, 8.2-ից մինչեւ 9.5 տոննա է: Ինչպես հայտարարել է արտադրողը, առաջին բեռնատարները փոխակրիչից կիջնեն 2020 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: