aravot.am Հայաստանի «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը շարունակում է կիսվել իր ազատամիտ գաղափարներով: Նորընտիր կուսակցապետը դժգոհում է, որ հայաստանցիները չեն կարողանում իրենց կյանքը լիարժեք տնօրինել. «Որովհետեւ հասարակական տարբեր դրսեւորումների ու տարբեր կարծիքների, արձագանքների առջեւ կարող են կանգնել»:
Ազատ սեռական կյանքով ապրելու կողմնակից Անի Զախարյանը Aravot.am-ին պատմեց, որ հայերի մեջ սեքսի քաղց է նկատել:Կուսությունից հնարավորինս շուտ ազատվելու հայտարարություն անելուց, հետո նրան մի հայ երիտասարդ տղա է գրել' անկեղծանալով, որ սեռական ազատ կյանքով ապրելու խնդիրներ ունեն ոչ միայն հայ աղջիկները, այլեւ տղաները. «Հավատացեք , այսօր շատ հայ տղաներ չեն կարողանում օգտվել հասարակաց տներից , եւ ես չեմ հարգում այն տղաներին, որոնք օգտվում են նման կանանց ծառայություններից, որովհետեւ տղամարդը ի վերջո պետք է արժանապատվություն ունենա եւ զուգընկերուհուն արագ չփոխի: Սրա լուծումն այն է, որ յուրաքանչյուր ոք ազատ կամքի դրսեւորմամբ, երբ սեռահասունացման իր տարիքի գագաթնակետին է հասնում, հանգիստ ձեւով դրսեւորի իր կյանքը, եւ հասարակությունն էլ պատրաստ լինի ոչ թե տվյալ մարդուն նայել որպես անբարոյականի, այլ բնական երեւույթի: Դա բնական, կենսական երեւույթ է»:
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավարը ոչ մի վատ բան չի տեսնում նաեւ արտաամուսնական կապի, երեխաներ բերելու մեջ. «Փաստաթուղթը չի որոշում կամ սահմանում ընտանիքը: Շատ զագսավորված ընտանիքներ կան, որոնք գիտենք' ինչ իրավիճակում են գտնվում: Հայրը տարիներով դրսում աշխատում է, կինը այստեղ միայնակ ապրում: Ընտանիքը ինձ համար զույգերի մեջ սերն է, փոխադարձ վստահությունն է, առողջ երեխաներն են»:
Նա արտաամուսնական կապի մեջ գտնվող կանանց հորդորեց սրտին մոտիկ չընդունել քննադատությունները. «Շատ նորմալ եմ նայում այն կանանց, որոնք իսկապես երեխա են ունեցել, որովհետեւ մայրանալու առաքելությունը կնոջ մեջ դրված է: Ենթադրենք երեխա են ունեցել, բայց չեն ուզում կյանքը կապել ինչ-որ տղամարդու հետ, հետո ի՞նչ»:
Շարունակությունն` այստեղ: