Սիրիայի Անտիոքի ուղղափառ եկեղեցին հապճեպ կարգով օգնություն է խնդրել իր մի քանի տասնյակ միանձնուհիների և որբ երեխաների համար, ովքեր արգելափակված են մնացել Սիրիայի Մալուլա քաղաքի կանացի մենաստանում. գրում է Agence France-Presse-ը:
Եկեղեցու ղեկավարությունը օգնության խնդրանքով դիմել է մարդասիրական և ոչ կառավարական բոլոր կազմակերպություններին' խնդրելով սնունդ և առաջին անհրաժեշտության մթերքներ հասցնել մենաստան: Համաձայն առկա տեղեկությունների' այնտեղ խափանվել է ջրմուղ պոմպերի աշխատանքը, ինչի հետևանքով կա խմելու ջրի պակաս: Բացի այդ' մենաստանը ենթարկվում է մշտական հարձակումների, քանի որ գտնվում է կառավարական զորքերի և ընդդիմադիր ուժերի կրակագծում:
Մալուլա քաղաքը, որի բնակչությունը խոսում է արամեերեն լեզվի բարբառներից մեկով, համարվում է Սիրիայում քրիստոնեական ներկայության խորհրդանիշը: