168.am Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նյու Յորքում գտնվող Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ճակատագիրը կորոշվի հոկտեմբերի 21-ին Կոկս-Կվասնևսկի առաքելության հաշվետվությունից հետո: Յանուկովիչի խոսքերով՝ Տիմոշենկոյի հարցում երկրի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ ընդգծելով, որ իրենք սպասում են առաքելության արդյունքներին:
Պատմելով Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի և ԵՄ-ի Խորհրդի նախագահ Վան Ռոմպեյի հետ իր հանդիպումների մասին՝ նախագահը հայտարարել է, որ իրենք քննարկել են այն հարցերի լուծումը, որոնք անհրաժեշտ են Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու համար: