Ալիեւը ոչինչ չի խնայում Շուշիի նկատմամբ գրոհները կազմակերպելու համար, սակայն Արցախի պաշտպանության բանակը դրանք հաջողությամբ հետ է մղում: Շուշին գտնվում է հայկական ուժերի հսկողության ներքո: Այդ մասին հողորդում է wargonzo տելեգրամ-ալիքը` նշելով, որ միլիոնավոր հարցեր են ստանում առ այն, թե ի՞նչ կա Շուշիում։
«Շուշիում մարտ է։ Ծայրամասերում մարտեր են: Սաստիկ: Պայքարը ենթադրում է երկու կողմերի մասնակցությունը։ Ադրբեջանի ԶՈՒ-ն գրոհում է եւ բեկման է գնում։ Պաշտպանության բանակի մարտիկները հետ են մղում այդ հարձակումները` ամեն րոպե (առանց չափազանցության)։ Ամեն ինչ ազնիվ է։
Ադրբեջանցի զինվորականները մտե՞լ են քաղաք: Անշուշտ մտել են։ Ծայրամասեր: Հետո հեռացան։ Փորձե՞լ են կրկին մտնել: Փորձել են: Փորձում են։
Նրանք վերցրե՞լ են քաղաքը վերահսկողության տակ եւ կախե՞լ են դրոշը մզկիթի/ամրոցի վերևում: Իհարկե ոչ։ Այն բոլոր լուսանկարները/տեսանյութերը ֆեյքեր էին, որոնք ընդունում էին հենց ադրբեջանական տելեգրամ- ալիքները։
Իհարկե, Շուշիի համար մղվող մարտը այս պատերազմի գլխավոր իրադարձությունն է։ Ալիևը ոչինչ, մարդկանց չի խնայում և նրանց նետում է Արցախի Պաշտպանության բանակի հրետանու մսաղացի մեջ։ Դրա համար նա դատարկեց Մարտունու ճակատը (Ադրբեջանի ԶՈՒ-երը այնտեղ նահանջում են) և Նախիջևանը՝ այնտեղից էլիտար հատուկջոկատայիններ տեղափոխելով հենց Շուշիի գրոհին։ Այդ հատուկ նշանակության ջոկատի վիճակն այս պահին կասկածելի է։
Ալիևը վա-բանկ է գնում։ Ստեփանակերտում դա հասկանում են և չեն պատրաստվում հանձնվել։ Այս պատերազմի ճակատագիրը կորոշվի մոտ ժամանակներս»: