Ինչպես հայտնում են Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից՝ վերալիցքավորման, տարեկան պլանային սեպտեմբերի 22-ի գիշերը, ժամը 1-ն անց 20-ին, վերանորորգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար:
Այդ աշխատանքները կտևեն 54 օր: Նախատեսվում է ատոմակայանը էներգաարտադրության ցանցին միացնել նոյեմբերի 16-ին: