Լուրեր.com-ը տեղեկություններ է ստացել, որ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի համար կանգ է առել զինդատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածության վրա:

 

Առաջիկա քառօրյայում նրա թեկնածությունը կդրվի ԱԺ-ում՝ քննարկման:

 

Գևորգ Կոստանյանը ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանում:

 

Իրավաբանական կրթությունն ստացել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1999թ.:

 

2006թ. Ուսումնառություն է անցել Մեծ Բրիտանիայի Նոտինգեմի համալսարանում:

 

1995թ-ից - ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու:

 

1999-2001 թթ. ծառայել է հայոց բանակում՝ թիվ 60921 զորամասում

 

2001թ. - ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական:

 

2003 - 2004թթ.- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

 

2006թ - ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական:

 

2006 - 2008թթ. - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

 

2008-2011 թթ.- Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ:

 

2004թ-ից մինչ այժմ - ՀՀ կառավարության լիազոր - ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

 

2002թ. մինչ օրս դասավանդում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

 

Ներկայումս սովորում է ՀՀ ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի դոկտորանտուրայում:

 

Մեկ տասնյակ գիտական հոդվածների և մենագրության հեղինակ է:

 

ՀՀ Նախագահի՝ 2011 թվականի հունվարի 12-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: