Թուրքիայում հրատարակվել է «Հայերը գրականությունում» աշխատությունը, որի հեղինակն է «Բիլգի» համալսարանի դասախոս Մուրադ Բելգեն, տեղեկացնում են թուրքական աղբյուրները։
Բելգեի հեղինակած գիրքը նվիրված է Օսմանյան կայսրությունում ապրող հայերին, գրական ստեղծագործություններում նրանց վերաբերյալ անդրադարձներին տարբեր ժամանակաշրջաններում։
256 էջանոց թուրքերենով գրված գիրքը հրատարակվել է «Իլեթիշիմ» հրատարակչությունում և Թուրքիայում վաճառվում է շուրջ 3000 դրամով։
Հայտնի գրող, գրականագետ, իրավապաշտպան Մուրադ Բելգեն երկար տարիներ է, ինչ զբաղվում է Հայոց ցեղասպանության ուսումնասիրմամբ։