Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելին մեղադրանք է առաջադրվել՝ ռազմական հեղաշրջման մասնակցելու մեղադրանքով, որը տեղի էր ունեցել 1997թ.-ի փետրվարի 28-ին:
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, Դեմիրելին մեղադրանքն առաջադրվել է Էրզրումի քրեական դատարանի միջոցով:
1997թ.-ի հեղաշրջման համար արդեն ազատազրկվել են մի շարք բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում գեներալներ Չևիք Բիրը, Էրոլ Օզքասնաքը և այլք:
1997թ.-ի հեղաշրջումը թվով 4-րդն էր երկրի պատմության ընթացքում: