Galatv.am Հայաստանում վերջին շրջանում բնակչության կենսամակարդակի անկում է նկատվել, ինչն, ըստ մասնագետների, պայմանավորված է մի շարք հանգամանքներով' առաջին անհրաժեշտության ապրանքների եւ կապույտ վառելիքի գնաճով, նաեւ գործազրկության բարձր մակարդակով: Ըստ Արաքս հասարակական կազմակերպության ղեկավարի՝ մեր երկրում օրեցօր ավելանում է աղքատ, ինչպես նաեւ խնամքի եւ հոգացության կարիք ունեցող մարդկանց թիվը: Գյումրու ծերերի տուն-ինտերնատի տնօրենը եւս մեր լրագրողի հետ զրույցում նշել է, որ ծերանոցում մարդիկ հայտնվել են հիմնականում սոցիալական վատ պայմաններից դրդված, հիմա արդեն նկատելի է, որ կառույցի շահառուները միայն տարեցներ չեն:

Դիտեք առաջարկվող տեսանյութը: