«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության e-gov.am կայքի «մեկ անձից կատարվող գնումներ» բաժնում համապատասխան պայմանագրերի կրկնօրինակները սկսել են շատ հազվադեպ տեղադրել։ Ընդ որում, հիմնականում տեղադրում են մինչև կես միլիոն դրամ արժողության գների մասին պայմանագրերը։

 

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական վերնախավում տարբեր գերատեսչությունների, մասնավորապես ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ դժգոհություն են հայտնել այդ պայմանագրերի նկատմամբ մամուլի ցուցաբերած ուշադրությունից, որ իրենց կատարած գնումները դառնում են քննարկման ու քննադատության առարկա։

 

Եվ հիմա ներքին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ոչ բոլոր պայմանագրերը տեղադրվեն, և հատկապես մեծ գնումների մասին տեղեկությունները պարզապես չհրապարակվեն։ «Մեկ ա՝ ով ա իմանում, թե ումից ինչ ենք առնում»,–ասել են փաստաթղթերը գաղտնի պահելու կողմնակիցները»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: