Հրապարակի կենտրոնում խաղաղ պայմաններում՝ 2001թ. հոկտեմբերի 30-ին Վայքի զորամասում սպանված Արայիկ Ավետիսյանի մայրը՝ Անահիտ Ավետիսյանը Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինքը գիտի, թե ով է սպանել իր որդուն և ինչի համար: Արայիկ Ավետիսյանին սպանողն էլ այսօր կրկին իր պաշտոնն է զբաղեցնում:

 

«Իմ տղային սպանել են դիտավորյալ, ես դրա բոլոր ապացույցներն ունեմ: Այդ ապացույցները 2006թ. օգոստոսի 1-ից գլխավոր դատախազի սեղանին են: Հանցագործը շարունակում է աշխատել նույն զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող և շտաբի պետ»,- ասաց նա:

 

Անահիտ Ավետիսյանի խոսքով՝ նախաքննչական մարմինը մատնված է հանցավոր անգործության, մինչ օրս մեղավորները պատասխան չեն տվել: Անահիտ Ավետիսյանը նշեց.
«Ականատես եղել է, ով ասել է, որ սպանությունը կատարել է գումարտակի հրամանատարը՝ արձակուրդից վերադարձի 100 դոլարը լրիվ չբերելու համար»:

 

Առավել մանրամասն տեսանյութում: