Operativ.am  Կառավարության դիմաց այսօր կրկին հավաքվել էին խաղաղ պայմաններում սպանված զինվորների մայրերը:

 

Նրանք Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ տևական ժամանակ է, ինչ իրենք Կառավարության դիմաց կանգնած արդարություն են պահանջում, բայց նրանց դեռ ոչ մի պաշտոնյա ուշադրություն չի դարձրել:

 

2010թ. դեկտեմբերի 17-ին Հադրությում սպանված Արթուր Ղազարյանի մայրն ասաց. «Մարդ կա գոնե կես բերանով բարև է տալիս, իսկ մյուսները, որ անցնում են, մի հատ ժպտում են, իբր էդ ա, որ պետք ա, կամ ուշադրություն չեն էլ դարձնում, չեն ասում՝ ի վերջո, մենք տղա ենք ուղարկել բանակ, մեր տղաների կյանքը խլել են, իրենց համար միևնույնն է: Ում դիմում ենք, ասում են վերև, ում դիմում ենք ասում են վերև, այդ վերն ո՞վ է, ես չհասկացա»:

 

Սպանված զինվոր Վալերի Մուրադյանի մայրն ու Արթուր Ղազարյանի մայրը նշեցին, որ նրանք առ այսօր պայքարում են գոնե ճշմարտությունն իմանալու համար, որովհետև գիտեն, ինչ էլ անեն, իրենց զավակներին ետ չեն բերելու: Նրանք պահանջում են իմանալ արդարությունը, սակայն սպանված զինվորների մայրերի խոսքով՝ արդարությունը կոծկում են, դա իրենց ձեռնտու չէ:

 

Արթուր Ղազարյանի մայրը պնդում է, որ ինքը գիտի, թե ով է սպանել իր տղային. «Ես գիտեմ՝ իմ տղային ով է սպանել, Մ. Ջանգիրյանն է սպանել: Մինչև իմ տղայի դեպքը ևս մեկ զինվոր է սպանել ինքը, բայց քանի որ կռիշ ունի՝ Ստեփանակերտի Հակոբյանն է իր կռիշը, այդ զինվորին սպանելուց հետո չհանեցին նրան: Հաջորդը եղավ իմ տղան»: