ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գլխավոր դատախազի պաշտոնում ցանկանում է տեսնել զինդատախազ Գևորգ Կոստանյանին: Այդ մասին Henaran.am-ը տեղեկացավ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանից:
"Նախագահը նամակ է հղել ԱԺ-ին, որի հիման վրա առաջիկա քառօրյայում կքննարկվի Գևորգ Կոստանյանի թեկնածությունը",-նշեց Գոհար Պողոսյանը:
Հիշեցնենք, Գեւորգ Կոստանյանը արդեն երկու տարի ՀՀ զինդատախազն է, մինչ այդ զբաղեցրել է նախագահի օգնականի պաշտոնը: