Այս պահին Ազգային ժողովում է հայտնի ռոք երգիչ Սերժ Թանկյանը, ով երեկ է ժամանել Հայաստան:
Լրագրողների հետ զրույցում Սերժ Թանկյանը նշեց, մեկ շաբաթ դեռ կլինի Հայաստանում: Նա նշեց, որ մեծ սպասումներ ունի նոր կառավարությունից և վստահ է, որ մեծ ներգաղթ է կազմակերպվելու, քանի որ սփյուռքի մեր հայրենակցները շատ երկար են սպասել այս փոփոխություններին:
Թանկյանը նշեց, որ խորհրդարանում ներկա է լինելու քննարկումների ամբողջ ընթացքին: