«Հրապարակ» թերթն անդրադարձել է Խոսրովի արգելոցում տեղի ունեցած սպանությանը, զրուցել է Արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի հետ.
«Առայժմ սպանության այլ մանրամասներ հայտնի չեն, միայն կարող եմ ասել, որ երեք ամսվա աշխատող Էր, շատ լավ, կարգին մարդ Էր, բոլոր դրական հատկանիշները կար Էդ մարդու մեջ, բոլորովին խմող չէր, հայհոյանք չէր անում, շատ կարգին անձնավորություն էր ու շատ խեղճ ապրող»։
Ո՞վ կարող էր սպանել տեսուչին, առայժմ սպանության պատճառները մնում են անհայտ, չգիտեն՝ որսագողությո՞ւնն է եղել պատճառը, թե՞ անձնական թշնամանքը կամ գուցե մի երրո՞րդ պատճառ կա։ «Ես այս կարող եմ ասել, որ տրամադրված եկել էին իրեն սպանելու, որովհետև ստեղ որսագողի բան չկա, տեսախցիկները դա չեն ֆիքսել, երևում է, որ թփերի հետևից կրակում են իրա վրա, այդքանը։ Ոչ մի մեքենայի շարժ, ոչ մի ավելորդություն չկա, ես էլ ոստիկանների հետ դիտել եմ էդ ամբողջը։ Հենց մեր ուղեփակոցի կողքից մի 10-15 մետրի վրա խփել են։
Շունը հաչացել է, ինքը դուրս է եկել և էդ պահին՝ կրակոց։ Ժամը 20:56 րոպեին դեպքը եղել է, և մինչև առավոտ, դիակի հայտնաբերելը, ոչ մի շարժ չի եղել, տեսախցիկներն ամեն ինչ ֆիքսել են։ Քննություն է գնում, ավել բան չեմ կարող ասել, բայց փաստ է, որ իմ աշխատողին սպանել են։ Անհասկանալի է, և լավ, և կարգին մարդ էր, չեմ կարծում, որ էդ տեսակ մարդը թշնամի ունենար, ցավում եմ, որ էդ տեսակ անշառ մարդը սպանվել է։ Հուսով եմ, որ շատ մոտ ժամանակներս կբացահայտվի, և ամեն ինչ ջրի երես դուրս կգա։ Համենայնդեպս, էս է մեր աշխատանքի վիճակը, մարդիկ 24 ժամ տարածքներում անզեն աշխատում են զինված մարդկանց դեմ, և պահում ենք, և սպանվում ենք»,– դժգոհեց Հրաչյա Հովակիմյանը։
Իսկ Գառնի գյուղում սպանության հետևյալ վարկածն է պտտվում, որ որսագողերը գիշերով մոտեցել են Մխիթարին, պահանտարածք, տեսուչն արգելել է, բացի այդ, ստիպել են տեսախցիկն անջատել, Մխիթարը դարձյալ հրաժարվել է։ Վեճ ու ընդհարում է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հրացանի կրակոցով սպանել են Մխիթար Սեդրակյանին։ Նաև կրակոցով փորձել են փչացնել տեսախցիկը, ինչի մասին վկայում են մոտակայքում թափված տեսախցիկի կտորտանքները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: