«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հայաստանի տարբեր գերատեսչությունների բոլոր մանր ու միջին չինովնիկները այսուհետ անարգել, էլ ավելի «դուխով» կարող են Երևանի փողոցներում օրը ցերեկով մարդկանց ծեծի ենթարկել, գլխներին խփել, մարմնական վնասվածքներ հասցնել։

 

ՀՀ ոստիկանությունը նման արարքի մեջ հանցակազմ չի տեսնում։ Հուլիսի 17-ին Հանրապետության հրապարակում Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Արման Եդոյանը ծեծի էր ենթարկել փուչիկ վաճառող 25-ամյա Արսեն Սաքանյանին։ Փաստի առնչությամբ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր էին նախապատրաստվում։

 

Երեկ մեր թղթակցին հայտնի է դարձել, որ Արսեն Սաքանյանի ծեծի առիթով քրեական գործ չի հարուցվի։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակիցը հայտնել է, որ այդ դեպքի առիթով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ ՀՀ Քրեական դատավարության 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (հանցակազմի բացակայություն)։

 

Արման Եղոյանի հարվածներից հետո 25-ամյա Արսենը ուշաթափվել էր, նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն»:

 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: