ԱՄՆ-ում հաքերները հրապարակել են շուրջ 4 մլն մարդու վերաբերյալ անձնական տեղեկությունններ, որոնց թվում` նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կնոջ' Միշել Օբամայի վերաբերյալ. գրում է BBC-ն:

 

Ինչպես հայտնի է դարձել հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչներին, չարագործները ներփաթանցել են բրոքերների համակարգչային ցանց, որտեղ տեղեկություններ են պահվում միլիոնավոր հաճախորդների մասին: Մասնավորախես' հաքերներին հաջողվել է ձեռք բերել քաղաքացիների սոցիալական ապահովության և ID քարտերի համարանիշները: Համացանում ժամակավորապես հանրությանը մատչելի էին դարձել Միշել Օբամայի, Բիլ Գեյթսի, դերասան Էշթոն Քութչերի, Jay-Z-ի, Բեյոնսեի վերաբերյալ տեղեկությունները:

 

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ այդ տեղեկությունները հայտնվել էին հաքերների կողմից հարձակման ենթարկված SSNDOB կայքում, ուր տվյալները կարելի էր գնել 50 ցենտով: