YerevanNews.am ԱՄՆ-ում հաքերները տիրել են մոտ չորս միլիոն ամերիկացիների, այդ թվում նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կնոջ անձնական տեղեկատվությունը: Այս մասին հաղորդում է BBC գործակալությունը:
Ինչպես հայտնի է դարձել ՀԴԲ-ի ներկայացուցիչներին չարամիտները մտել են բրոքերների համակարգչային կորպորատիվ համակարգի մեջ, որտեղ պահպանվում են միլիոնավոր մարդկանց տվյալները:
Մասնավորապես հաքերներին հաջողվել է տիրանալ սոցիալական ապահովության համարներով,ինչպես նաև Միշել Օբամայի և այլ անվանի մարդկանց նույնականացման քարտերի տվյալները: Համացանցում ժամանակավորապես հայտնվել է հայտնի ձեռնարկատեր Բիլ Գեյթսի, դերասան Էշթոն Քաթչերի, Ջեյ Զիի և Բեյոնսեի գաղտնի տեղեկատվությունը: Նրանց տվյալները հրապարակվել են անհայտ կայքում, որն այնուհետև փակվել է: