Հարավային Օսեթիայում ավտովթարի պատճառով մահացել է միգրացիոն ծառայության պետ' Վլադիմիր Ուշակովը: Ծառայողական ավտոմեքենան, որի մեջ գտնվում էին 2 մարդ, դուրս է եկել երթևեկելի մասից և վթարի ենթարկվել:
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ' հետաքննության ժամանակ պարզվել է, որ մեքենայի վարորդը կորցրել է վերահսկողությունը ավտոմեքենայի նկատմամբ, որի հետևանքով էլ տեղի է ունեցել վթարը:
Հետաքննությունը դեռ շարունակվում է: