Lragir.am «Մաքսային բարեփոխումները Հայաստանում» խորագրով համաժողովի շրջանակներում այսօր լրագրողները Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է արդյունավետ պայքարել ոլորտում առկա կոռուպցիայի դեմ այն դեպքում, երբ ՊԵԿ նախագահն ու համակարգի մի շարք աշխատողներ բիզնեսով են զբաղվում:

 

«Մենք բիզնեսով չենք զբաղվում, հայտարարում եմ: Մեզ ասելով՝ ես նկատի ունեմ մեզ՝ բոլոր համակարգային աշխատողներիս, ընդհուպ մեր ղեկավարը: Մենք զբաղված ենք մեր պարտականությունները կատարելով»,- հայտարարց ՊԵԿ փոխնախագահը:

 

Նա միաժամանակ նշեց, որ ՊԵԿ-ը հեռու է այն տեսակետից, թե Հայաստանում մաքսային ոլորտում կոռուպցիոն ռիսկերը վերացված են: «Պարզապես իրականացնում ենք հետևողական քայլեր, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը հասցնենք նվազագույնի: Օրինակ՝ մաքսային բրոքերների ինտիտուտի ներդրման արդյունքում ֆիզիկական անձանց կողմից հայտարարագրումների ծավալն էականորեն աճել է:

 

Դա նշանակում է, որ մինչև էդ չէր հայտարարագրվում ինչ-ինչ հարաբերությունների հետ կապված, հիմա սկսել է հայտարարագրվել: Ի՞նչ է սա, կոռուպցիոն ռիսկի նվազում է, իհարկե այո»,- ասաց նա: