«Ազատագրենք հուշարձանն օլիգարխիայից» ակցիայի մասնակիցներին քիչ առաջ Փակ շուկայի դիմաց սպասում էին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից ուղարկված կանայք։ Նրանք պնդում էին, որ նախկինում աշխատել են Փակ շուկայում եւ որ վերանորոգումից հետո կրկին շարունակելու են այնտեղ աշխատել. «Առաջ կռիսանոց էր, գաջերը փլվում էին մեր ապրանքի վրա, հիմա ի՞նչ վատա, մաքուր-սիրուն կաշխատենք»։
Կանայք առավել բորբոքվեցին մեր այն հարցից, թե Սամվել Ալեքսանյանն իրենց խոսելու դիմաց գումար է առաջարկել։
Ակցիայի մասնակիցները դեռ հույս ունեն, որ Փակ շուկայում Երեւան Սիթի չի բացվելու, իսկ արդեն ավարտված ետնակառույցն ապամոնտաժվելու է։