Սարատովի մարզում ձերբակալվել է 32-ամյա Սերգեյ Նագիբինը, ով մեղադրվում է 6-ամյա տղայի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ: Ըստ հետաքննության՝սեպտեմբերի 22-ի երեկոյան մեղադրյալը խաբեությամբ 6-ամյա տղային այգի է տարել, որտեղ և տեղի է ունեցել այդ գործողությունը: Ի դեպ, նշենք, որ տղայի ծնողները տղամարդուն ժամանակավոր ապաստան էին տվել իրենց տանը, իսկ նա, որպես «փոխհատուցում» բարի կամքի, նրանց զավակի հետ սեռան բնույթի բռնի գործողություններ է կատարել : «Life News»-ի հաղորդմամբ՝ մանկապիղծին հաջողվել է բռնել 2 անչափահասի միջոցով, երբ երեխաները տեսել են թե ինչ է կատարվում, վազել են դեպքի վայր, իսկ հանցագործը, նրանց տեսնելով, փախուստի է դիմել: Երեխաները վազել են նրա հետևից, սակայն պեդոֆիլին հաջողվել է փախչել: Անչափահասները դիմել են ոստիկանություն, որից հետո հաջողվել է նրան գտնել և ձերբակալել: 32-ամյա տղամարդը չունի մշտական բնակության վայր և աշխատանք: