Panorama.am Երևանում գործունեություն ծավալող շրջիկ կրկես ամռան ամիսներին այցելել է 7-8 հազար մարդ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կրկեսի գեղարվետսկան ղեկավար Գևորգ Գրիգորյանը' ծաղրածու Գոշան:
«Ամռան ամիսներին քաղաքը որոշակի դատարկված էր, շոգ էր, ակնկալում ենք, որ հիմա ավելի ակտիվ կլինի այցելությունը. սկսվել է ուսումնական նոր տարի, ունենք նոր ծրագիր, կիրառում ենք զեղչերի ճկուն համակարգ»,- ասաց նա' հավելելով, որ հայ հանդիսատեսը տարիներ շարունակ չի կարողացել ճաշակել բարձր մակարդակով մատուցված կրկեսային ներկայացումներ, չի տեսել արջեր: Ըստ նրա, Երևանի կրկեսը 20 տարի է եղել է բացիթողի վիճակում, ինչի հետևանքով հայ հանդիսատեսը «չի կարողանում տարբերել լավն ու վատը»:
Միաժամանակ Գ. Գրիգորյանն ասաց, որ արվեստի այս ճյուղը շատ շահավետ չէ, իրենց հիմնական նպատակն է երեխաներին մատուցել պրոֆեսիոնալ արվեստ:
Շրջիկ կրկեսը կշարունակի իր գործունեությունը հավանաբար մինչև տարեվերջ: Տոմսերի արժեքն է' 1500-2000 դրամ, ներկայացումներ' ամեն ուրբաթ, շաբաթ, կիրակի ժամը 19.00-ին:
Մանրամասներն` այստեղ: