Իրանի նախագահ Հասան Ռոհանին Նյու Յորքից վերադարձել է Թեհրան, որտեղ կայացել է նրա զրույցը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Օդանավակայանում, բացի պաշտոնատար անձանցից, նրան դիմավորել են նաև դժգոհ քաղաքացիները: Բողոքի ակցիայի շուրջ 100 մասնակիցները նախագահի ուղղությամբ հավկիթներ ու կոշիկներ են նետել:

Նշենք, որ Ռոհանիի և Օբամայի զրույցը դարձել է երկու երկրների ղեկավարների միջև առաջին շփումը' 1979 թվականից սկսած:

ՄԱԿ-ի ամբիոնից Ռոհանին մի շարք աղմկոտ հայտարարություններ է արել: Այսպես, նա հայտարարել է, որ պատրաստ է անհապաղ անցնել միջուկային ծրագրի քննարկման, ընդունել է Հոլոքոստի փաստն ու քննադատել ֆաշիստների գործողություններն ընդդեմ հրեաների: