Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 45 փողոցի բնակիչները երեկ դիմել են «168 Ժամ» թերթին՝ ահազանգելով «Երևան ջուր» ընկերության հերթական ապօրինության մասին: Նշյալ հասցեի շուրջ 36 ընտանիք, արդեն 25 օր է՝ ոչ միայն ջրազրկվել են, այլև ապրում են խիստ վտանգավոր պայմաններում, որտեղ մանկահասակ երեխաների հետ կարող են անկանխատեսելի դեպքեր արձանագրվել:

 

Բանն այն է, որ սեպտեմբերի 2-ին «Երևան ջուր» ընկերության ներկայացուցիչներն այցելելով նշյալ հասցեի բնակիչներին՝ առաջարկել են ջրաչափերը բնակարանների տարածքից տեղափոխել բակային տարածք, որին զուգահեռ' նաև խոստացել են խմելու ջրի խողովակաշարը փոխելուց հետո ջրի որակը նույնպես բարձրացնել: Հատկապես, որ բնակիչները մշտապես ահազանգել են ջրի աղտոտվածության մասին: «Իրենք ասացին, որ խողովակների գումարը մենք պիտի վճարենք, իսկ մյուս՝ ամբողջ ծավալի աշխատանքներն իրենք կկատարեն:

 

Հաջորդ օրն առավոտյան արթնացանք, տեսանք' ամբողջ բակը քարուքանդ են արել, խորը փորել են, որպեսզի, իբր, խողովակաշարերը փոխեն»,- պատմում են զայրացած բնակիչները, ովքեր ստիպված են տևական ժամանակ երեխաներին տանը պահել, որպեսզի ողբերգություն տեղի չունենա, քանի որ քանդման աշխատանքների արդյունքում անգամ քայլելու տարածք գոյություն չունի:

 

Ինչևէ, արագ կերպով քանդման աշխատանքները կատարելուց հետո «Երևան ջուր» ընկերության աշխատակիցներն այլևս չեն երևացել, որի արդյունքում' տեղի բնակիչները 20 օրից ավելի զրկվել են խմելու ջրից և այդ մասին ահազանգել են բոլոր պետական կառույցներին, թեժ գծերին:

 

 

jur5

jur01

 

 

 

 




















ԼՈՒՍԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

Մանրամասները՝ 168.am-ում: