168.am Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իրականացրած տնտեսական բարեփոխումների շնորհիվ Թուրքիան վերածվում է տարածաշրջանի էներգետիկ կենտրոնի:
Էրդողանի խոսքերով՝ բոլոր ոլորտներում իրականացվող բարեփոխումները պայմանավորում են երկրի զարգացումը. «Զարգացող Թուրքիան կարիք ունի նոր ներդրումների: Դրա հետ կապված՝ պետությունն անում է ամեն հնարավոր բան: Կան ուժեր, որոնք շահագրգռված չեն երկրի տնտեսական աճում»: