shamshyan.com Պորտուգալիայի վարչապետ Պոդրու Պասուշ Կոելյոն հայտարարեց, որ ճանաչում է կիրակի օրը կայացած ընտրությունների ժամանակ իր կողմից ղեկավարվող սոցիալ-դեմոկրատական կուսակցության պարտությունը: «Մենք նպատակ ունեինք քաղաքային խորհուրդներում պահպանել ձայների մեծամասնությունը, սակայն դա տեղի չունեցավ», - հայտարարել էր վարչապետն իր մրցակցին շնորհավորելիս:
Ընտրությունները տեղի են ունեցել երկրի ողջ տարածքով, ու բնակչությունն ընտրել է 308 քաղաքային խորհուրդների պատգամավորներին ու 3000-ից ավելի անդամներին: