Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունը (ՔԴՄ), որի նախագահի պաշտոնն զբաղեցնում է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը, ջախջախիչ պարտություն է կրել Համբուրգի դաշնային երկարամասի խորհրդարանի փետրվարի 15-ին կայացած ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են ARD կեն տրոնական հեռուստաալիքի կողմից հրապարակված նախնական արդյունքները:

 

Հաղթող է դարձել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ)՝ Համբուրգի առաջին բուրգոմիստր (պաշտոնը համապատասխանում է ԳՖՀ-ի մյուս երկրամասերի վարչապետի պաշտոնին) Օլաֆ Շոլցի գլխավորությամբ:

 

ԳՍԴԿ-ն հավաքել է ընտրողների ձայների շուրջ 47 տոկոսը եւ այժմ պետք է կոալիցիայի գծով կրտսեր գործընկեր փնտրի, քանի որ, ամենայն հավանականությամբ, նրան երկու մանդատ չի բավականացնի բացարձակ մեծամասնության հասնելու համար:

 

ՔԴՄ-ն հավաքել է ձայների մոտավորապես 16 տոկոսը եւ երկրամասային ընտրություններում ամենավատ արդյունքներից մեկն է ցույց տվել 1950-ական թվականների վերջից ի վեր:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ: Ընդամենը Համբուրգում քվեարկությանը կարող էին մասնակցել ԳՖՀ-ի շուրջ 1,3 մլն քաղաքացիներ: Մասնակցությունը կազմել է մոտավորապես 54 տոկոս: