a1plus.am Այս պահին լուրեր են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանի՝ այսօր ԱԺ ներկայացրած համաներման առաջարկը կվերաբերի նաեւ ՀԱԿ ակտիվիստ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Տիգրան Առաքելյանին:
Նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանն «Ա1+»-ին հայտնեց, որ համաներման նախագծին դեռ չեն ծանոթացել, ուստի չեն կարող հետեւություն անել։
Տիգրան Առաքելյանը եւ նրա մյուս ընկերները՝ Դավիթ Քիրամիջյանը, Արտակ Կարապետյանը եւ Սարգիս Գեւորգյանը դատապարտվել են 2011 թ օգոստոսի 9-ին ոստիկանների հետ բախվելու եւ նրանց դիմադրություն ցույց տալու համար:
Այս պահին երիտասարդներից միայն Տիգրան Առաքելյանն է անազատության մեջ։ Իսկ գործը այժմ գտնվում է Վերաքննիչ դատարանում։ Վճռաբեկը այն հետ է վերադարձրել ստորադաս ատյան։