168.am Աժ-ում «Հեռուսատատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2012թ. գործունեության մասին և Հանրային հեռուստառադիոընկերության 2012թ. գործունեության վերաբերյալ» Հանրային հեռուստաընկերության խորհրդի հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մոտեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին: Նա նստեց Մանուկյանի կողքին և երկու-երեք րոպե նրանք զրուցում էին:
Ընդմիջման ժամանակ Արամ Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ էր զրույցում Հովիկ Աբրահամյանի հետ: Ի պատասխան նա նշեց, թե հարցը վերաբերվում էր կոնվենցիային, որն իրենք առաջարկել էին մտցնել օրակարգ։
«Մենք քննարկում էինք տուժածներին պետության կողմից կոմպենսացիա տալու մասին կոնվենցիային, որը պետք է քառօրյա օրակարգում ընդգրկվեր։ Մենք ասել էինք, որ այս քառօրյային ենք առաջարկում մտցնել, բայց ինքը ուղարկել էր փորձաքննության:
Այդ էր ուրիշ բան չկար»,- հավաստիացրեց ՀԱԿ պատգամավորը: